10.06.2023|
00:01
Սուրբ ես, Տե՜ր Աստված մեր, հզոր և փառավորյալ, դու, որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին, որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի՝ մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր: